Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վրաստանում Հայաստանի դեսպանը իջնում է հարթակից

Վրաստանում Հայաստանի դեսպանը իջնում է հարթակից
17.07.2017 | 09:46

Առաջիկայում Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանին կփոխարինի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ REGNUM -ին տեղեկացրել են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հայկական կողմն արդեն Վրաստան է ուղարկել Սերգեյ Մինասյանին դեսպան նշանակելու ագրիմանը: Սերգեյ Մինասյանի՝ Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվելու լուրերը հայկական մամուլում շրջանառվում են 2017-ի սկզբից: Մինասյանը ոչ հերքում, ոչ հաստատում է տեղեկությունը: Հայ հասարակությանը Սերգեյ Մինասյանը հայտնի է իբրև քաղաքագետ: Նա Կովկասի ինստիտուտի փոխտնօրենն է, քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչը (հիմնադրամը ֆինանսավորվում է արևմտյան հիմնադրամներից): Պատմական գիտությունների թեկնածուի կոչումը նա ստացել է ԳԱԱ-ում, քաղաքական գիտությունների դոկտորի կոչումը՝ ՀՀ ՊՆ Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտում 2013-ին: 1998-ին նա ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան:


Վրաստանում Հայաստանի ներկա դեսպանի՝ նախկինում հայտնի ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի գործունեությունը, բազմիցս ենթարկվել է կտրուկ քննադատության: Դեսպանը հաճախ էր հայտնվում արտառոց պատմությունների կենտրոնում: 2016-ին Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմից հետո Ֆեյսբուքում հատուկ էջ ստեղծվեց, որի օգտատերերը պահանջում էին հետ կանչել Յուրի Վարդանյանին «նրա հանցավոր անգործության պատճառով՝ քառօրյա պատերազմի ընթացքում»:


Դեսպան Յուրի Վարդանյանին, որ 1990-ականների ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԱՄՆ էր տարագրվել, 2016 -ի ապրիլին ուղղված կոչի մեջ ասվում էր. «Հասարակությանը հուզում է հարցը՝ գիտե՞ք Դուք, որ ապրիլի 2-ից իրավիճակն Արցախում շատ լարված է և Հայաստանը 75 մարդ է կորցրել: Գիտե՞ք, որ Դուք Հայաստանի դեսպանն եք Վրաստանում և այս օրերին պետք է օգտագործեիք ոչ միայն ձեր պաշտոնական կայքը, այլև սոցիալական ցանցերը՝ նվազագույնը անհրաժեշտ տեղեկություն տալու համար Արցախի խնդրի ու կոնֆլիկտի մասին, արդեն չասենք, որ պիտի տարբեր հանդիպումներում ելույթ ունենայիք ի պաշտպանություն ՀՀ շահերի: Դուք Վրաստան եք ուղարկվել ոչ երկարաժամկետ արձակուրդի: Պարոն դեսպան, ի վերջո մոտեցեք ծանրաձողին կամ քաջություն ունեցեք հարթակից կամավոր հեռանալու, որտեղ Ձեզ նույնիսկ չեն ծափահարում: Դա կրկես չէ: Դա պատերազմ է»:


Հայկական ԶԼՄ-ների հաղորդումներով՝ 2015-ի հոկտեմբերի 31-ին, Թբիլիսիում Սուրբ Գևորգ եկեղեցու օծման ժամանակ, որին մասնակցում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, անվտանգության ծառայության աշխատակիցները դեսպանին եկեղեցի չթողեցին և նա ստիպված էր փակ դռան առաջ սպասել արարողության ավարտին:


2014-ի հունիսի 24-ին դեսպան նշանակված Յուրի Վարդանյանը, եթե հավատանք դեսպանատան կայքին, ընդհանրապես սահմանափակվել է տոնական ու սգո արարողություններին այցով ու ուղերձների ընթերցմամբ: Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը առանցքայիններից է հայկական դիվանագիտական կորպուսում: Թեպետ արտաքուստ հայ-վրացական հարաբերությունները բավականին հարթ են, երկրների միջև մշտապես սուր հարցեր են ծագում՝ կապված Վրաստանի հայկական համայնքի, հայաբնակ Սամցխե- Ջավախեթիի (հայերեն՝ Ջավախք), Վրաստանով հայկական բեռների տարանցման հետ: Ցուցակը կարելի է շարունակել:
Չնայած երկու երկրների քաղաքական ղեկավարության սերտ շփումներին, հենց դեսպանը կարող է և պարտավոր է օպերատիվ արձագանքել հարցերին, որ շոշափում են Հայաստանի և Վրաստանում ապրող հայերի շահերը: Յուրի Վարդանյանը այդ առաքելության հետ բացահայտորեն կապ չուներ:


Սերգեյ Մինասյանը, ինչպես և Յուրի Վարդանյանն էր, նոր մարդ է հայկական դիվանագիտության եջ: Նա մեծ ջանքեր պետք է գործ դնի, որ չկրկնի նախորդի սխալները:
Regnum


Հ.Գ. Փաստացի՝ դարձյալ ռուսական լրատվամիջոցները առաջ են ընկնում հայկական իրողությունների լուսաբանման մեջ: Իսկ որ Յուրի Վարդանյանին օր առաջ պետք է վերադարձնել, հարց չէ, հարց է՝ ինչո՞ւ նա նշանակվեց դեսպան, այն էլ՝ Վրաստանի պես կենսական կարևորություն ունեցող երկրում: Որովհետև չկարողացավ նախարար աշխատե՞լ, թե՞ բիզնես ուներ Վրաստանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

喒鍋惰椀鑶瑰伓钘佃喒鍋惰椀鑶瑰伓钘佃喒鍋惰椀鑶瑰伓钘佃喒鍋惰椀鑶瑰伓钘佃喒鍋惰椀鑶瑰伓钘佃喒鍋惰椀/spike">Ծաղրանկարչի կսմիթ Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո